ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Զոհ­ված­նե­րի ա­ր­յու­նը երկն­քից կան­չում է` պա­տե­րազ­մը հասց­նել հաղ­թա­կան ա­վար­տի

Զոհ­ված­նե­րի ա­ր­յու­նը երկն­քից կան­չում է` պա­տե­րազ­մը հասց­նել հաղ­թա­կան ա­վար­տի
06.10.2020 | 00:57

Թող զար­մա­նա­լի և զայ­րա­նա­լի չհն­չի, ե­թե բարձ­րա­ձայ­նեմ`շնոր­հա­կա­լու­թյուն, Իլ­համ Հեյ­դա­րո­վիչ, որ քո հի­մա­րու­թյամբ կա­րո­ղա­ցար միա­վո­րել մեր ազ­գը, քան­զի հա­կազ­գա­յին ու­ժե­րը հասց­րել էին հա­կադ­րել «սևին» ու «սպի­տա­կին»։


Ե­թե ան­կեղծ` «ցա­վում եմ», որ տի­կին Հա­կո­բյա­նի մու­րա­զը փո­րում մնաց` Մեհ­րի­բա­նի հետ չհասց­րեց «չայ» խմել Շու­շիում և մու­ղամ «ըմ­բոշխ­նել»: Ցա­վում եմ նաև, որ ի դերև ե­լավ նրա ա­մուս­նու «հան­ճա­րեղ» թե­զը` Ղա­րա­բա­ղի հար­ցի լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի հայ ժո­ղովր­դի, Ար­ցա­խի ժո­ղովր­դի (կար­ծես ար­ցախ­ցի­նե­րը հա­յեր չեն) և ադր­բե­ջան­ցի ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։
Ցա­վում եմ Փա­շի­նյան ըն­տա­նի­քին, որ ան­կա­տար մնա­ցին նրանց սին ե­րա­զանք­նե­րը։ Ճիշտ է, նրանք դեռևս մանևրում են, ո­րով­հետև հույս ու­նեն, որ կի­րա­կա­նա­նան ի­րենց ճղ­ճիմ ե­րա­զանք­նե­րը: Ա­յո՛, հույս ու­նեն, այ­լա­պես պա­տե­րազ­մի հին­գե­րորդ օ­րը նրանց ըն­տա­նե­կան թերթն իր խմ­բագ­րա­կա­նում չէր գրի «Բա­նակ­ցա­յին ֆոր­մա­տը փո­խե­լու ժա­մա­նա­կը» ա­ռաջ­նոր­դո­ղը, որ­տեղ կփոր­ձեր «Օ­վեր­տո­նի պա­տու­հան» բա­ցել երկ­կողմ` Հա­յաս­տան-Թուր­քիա (իսկ ե­թե Ադր­բե­ջանն ու­զում է, ա­պա նաև Ադր­բե­ջան-Ար­ցախ) բա­նակ­ցու­թյուն­ներ անց­կաց­նե­լու նպա­տա­կա­հար­մա­րու­թյան առն­չու­թյամբ։


Ես՝ որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի (ո՛չ հպարտ, այլ որ­պես պատ­վար­ժան քա­ղա­քա­ցի), հար­ցադ­րում եմ. դուք` այր ու կին, նման դիր­քո­րոշ­ման հան­գել եք մի­մյանց հետ խոր­հր­դակ­ցե­լո՞վ, թե՞ հարց­րել եք զոհ­ված­նե­րին` կռ­վի դաշ­տում հա­նուն հայ­րե­նի­քի նա­հա­տակ­ված տղա­նե­րին, ո­րոն­ցից շա­տե­րի քսանն ան­գամ չէր բո­լո­րել: Հարց­րե՞լ եք նրանց ծնող­նե­րին, կամ այ­սօր կե­նաց-մա­հու կռ­վի ե­լած հա­զա­րա­վոր­նե­րին։
Դու՛, Նի­կոլ Փա­շի­նյան, քո ան­հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյամբ, քո ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյամբ եր­կի­րը հասց­րիր պա­տե­րազ­մի և այ­սօր փոր­ձում ես է­ժան պրծ­նել։
Տի­կին Հա­կո­բյան, Facebook-ից ա­րագ ջն­ջիր «Во имя мира» հի­մա­րու­թյունդ, լավ կա­նես ընդ­հան­րա­պես լռես: Նաև ճիշտ կա­նես շշն­ջաս ա­մուս­նուդ ա­կան­ջին (ինչ­պես Է­մի­նե խա­նու­մին էիր խոր­հուրդ տա­լիս գի­շե­րը շշն­ջալ Էր­դո­ղա­նի ա­կան­ջին), որ մեր հաղ­թա­նա­կի դեպ­քում, ին­չին բա­ցա­ռա­պես չեմ կաս­կա­ծում, ա­մու­սինդ կանգ­նե­լու է...


Չէ՛, ես Նի­կոլ Փա­շի­նյան չեմ, որ ա­սեմ` Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ռազ­մա­կան հան­ցա­գործ է և նրան պետք է դա­տի մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան տրի­բու­նա­լը։ Այ­սօր, երբ Ա­լիևը խախ­տում է ան­գամ մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րով ամ­րագր­ված պա­տե­րազ­մի կա­նոն­նե­րը, ա­մու­սինդ լռում է և չի տա­լիս պա­տե­րազ­մի մեծ հան­ցա­գոր­ծի ի­րա­վա­կան ու ար­ժա­նի գնա­հա­տա­կա­նը։ Հույս ու­նեմ, որ պա­տե­րազ­մի հա­ջող ա­վար­տից հե­տո Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը սր­տի տագ­նա­պից չի տու­ժի, և մի նոր հանձ­նա­ժո­ղով կս­տեղծ­վի Փա­շի­նյա­նի ա­րարք­նե­րին գնա­հա­տա­կան տա­լու հա­մար։ Ա­սում եմ` հաղ­թա­նա­կից հե­տո ոչ մի սո­րո­սա­կան վիժ­վածք չի պրծ­նե­լու մեր ժո­ղովր­դի ար­դար դա­տավճ­ռից։
Իսկ հի­մա ա­վե­լի հան­գա­մա­նա­լից։ Նախ հի­շեմ «հան­ճա­րեղ» ԼՏՊ-ին, ո­րը 1994-ին Հա­յաս­տա­նը դարձ­րեց հրա­դա­դա­րի եր­րորդ մաս­նա­կից, հե­տո միայն խոս­քը տամ հիա­նա­լի դի­վա­նա­գետ Կա­զի­մի­րո­վին։
-Ինձ զան­գա­հա­րեց Հեյ­դար Ա­լիևը և ա­սաց` հրա­դա­դա­րի ար­ձա­նագ­րու­թյու­նը թող ստո­րագ­րի նաև Հա­յաս­տա­նը։ Իմ պա­տաս­խա­նը հս­տակ էր` Հա­յաս­տա­նը կոնֆ­լիկ­տի կողմ չէ, ին­չու՞ պի­տի ստո­րագ­րի։ Նա ա­սաց՝ ես կհա­մո­զեմ Լևոն Հա­կո­բի­չին:
Ա­յո, Հեյ­դա­րը հա­մո­զել է ԼՏՊ-ին և Հա­յաս­տա­նը, ա­կա­մա­յից, էն օր­վա­նից ներ­քաշ­վել է պա­տե­րազ­մի մեջ։ Այ­սօր ԼՏՊ-ի ա­րած­նե­րից դեռ չպր­ծած, նրա հո­գե­զա­վա­կը մեզ փոր­ձում է պար­տադ­րել բա­նակ­ցու­թյուն­ներ նաև… Թուր­քիա­յի հետ։
Լսի՛ր, Նի­կոլ, քեզ խոր­հուրդ կտամ՝ մի խառն­վիր ռազ­մա­կան որևէ պլա­նի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քին։ Փա՜ռք Աստ­ծո, մեր ռազ­մա­կան միտ­քը միշտ էլ փայ­լել է և այդ հար­ցում ռազ­մա­կան գոր­ծից չհաս­կա­ցող­նե­րի խոր­հր­դի կա­րի­քը չու­նի։ Քեզ հաս­նում է միայն մի բան՝ լռել և սպա­սել գա­լիք ռազ­մա­կան ան­վե­րա­պահ հա­ջո­ղու­թյա­նը։


Եվս մի դե­տալ ար­ձա­նագ­րեմ։ Պետ­րո­սի մոտ հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում ԼՏՊ-ն ի­րեն հա­տուկ ցի­նիզ­մով ա­սաց` տղա եք, մի տվեք։
Ես էլ փաս­տեմ`ժո­ղո­վուրդն այ­սօր կռ­վի դաշ­տում ի­րոք ցույց է տա­լիս իր ան­պարտ ո­գին, ԼՏՊ-ի ջգ­րու ար­ձա­նագ­րում, որ «տղա» է։
Միան­շա­նակ, տղա է: Քան­զի այ­սօր մենք կռ­վում ենք ոչ միայն 10-մի­լիո­նա­նոց Ադր­բե­ջա­նի, այլև 80-մի­լիո­նա­նոց Թուր­քիա­յի և հա­վե­լեմ` նաև Իս­րա­յե­լի դեմ։ Եվ, ինչ­պես տես­նում ես, վատ չենք կռ­վում, ա­սել է` տղա ենք:
Մենք, ըն­դա­մե­նը ե­րեք մի­լիոն, կռ­վում ենք Թուր­քիա­յի հետ: Այն Թուր­քիա­յի, որ սկզ­բից հենց այն­պես, պար­զա­պես քրիս­տո­նյա աշ­խար­հի ե­րե­սին թքե­լով, փոր­ձեց ճշ­տել` ինչ­պի­սին կլի­նի նրա ար­ձա­գան­քը, ե­թե Սուրբ Սո­ֆիա­յի քրիս­տո­նեա­կան տա­ճա­րը վե­րա­ծի մզ­կի­թի։ Իսկ քրիս­տո­նյա աշ­խար­հը միայն գռմ­ռաց և ոչ ա­վե­լին։


Կու­զե­նա­յի այդ գռմ­ռո­ցից հի­շեց­նել աշ­խար­հի մե­ծա­գույն ուղ­ղա­փառ պե­տու­թյան նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կի խոս­քե­րը` մենք ու­րախ ենք, որ ռուս տու­րիստ­ներն այ­սու­հետ կմտ­նեն մզ­կի­թի վե­րած­ված Ա­յա Սո­ֆիա­յի տա­ճար և չեն վճա­րի մուտ­քի հա­մար։ Ի՜նչ պա­տաս­խա­նես նման է­շու­թյա­նը։ Չգի­տեմ: Ստաց­վում է` կարևորն այն չէ, որ պղծ­վում են քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րը, այլ այն, որ ռուս տու­րիստ­նե­րը չեն վճա­րի մուտ­քի հա­մար։ Էր­դո­ղա­նը, տես­նե­լով քրիս­տո­նեա­կան Եվ­րո­պա­յի խուլ լռու­թյու­նը, ինքն ի­րեն ա­սաց` ա­ռա­ջին ա­վան­տյու­րաս հա­ջող ան­ցավ, և… դի­մեց հեր­թա­կան ա­վան­տյու­րա­յին։ Փոր­ձեց տի­րա­նալ են­թադ­րյալ գա­զով հա­րուստ Մի­ջերկ­րա­կան ծո­վի Լո­զա­նի պայ­մա­նագ­րով ի­րեն չպատ­կա­նող ա­ռափ­նյա ջրե­րին (Թուր­քիա­յին է պատ­կա­նում 41 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր ծո­վա­յին տա­րածք), սկ­սեց ա­պօ­րի­նի երկ­րա­բա­նա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րել իր տա­րած­քից դուրս, Կիպ­րո­սին և Հու­նաս­տա­նին պատ­կա­նող տա­րածք­նե­րում։ Հու­նաս­տանն ու Կիպ­րոսն ա­սա­ցին՝ ոչ։ Նրանց սա­տա­րե­ցին Ի­տա­լիան, Ֆրան­սիան, ան­գամ իս­լամ դա­վա­նող Ե­գիպ­տո­սը։ Տես­նե­լով իր առջև խո­յա­ցած պա­տը, Թուր­քիան տե­ղի տվեց։ Բայց քա­նի որ Էր­դո­ղա­նը Հիտ­լե­րի հո­գե­կերտ­ված­քով անձ­նա­վո­րու­թյուն է, մտա­ծեց հեր­թա­կան ա­վան­տյու­րան։ Էր­դո­ղանն ի­րե­նից ոչ պա­կաս շե­ղում ու­նե­ցող թուրք ադր­բե­ջան­ցու հետ Նա­խիջևա­նում անց­կաց­րեց հեր­թա­կան զո­րա­խա­ղե­րը։ Դրա նպա­տա­կը մեկն էր՝ զին­տեխ­նի­կան թող­նել Ադր­բե­ջա­նին։ Ա­ռանց Էր­դո­ղա­նի սա­տար­ման, Ա­լիևը չէր գնա Ղա­րա­բա­ղում նոր պա­տե­րազ­մի։ Ա­ռանց պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու, թուրք-ադր­բե­ջա­նա­կան ոհ­մա­կը սկ­սեց անս­պա­սե­լի գն­դա­կո­ծել Ար­ցա­խի ողջ տա­րած­քը, ե­րա­զե­լով հեր­թա­կան բլիցկ­րի­գը։ Բայց, ինչ­պես կա­սեր դա­սա­կա­նը, խիա­րը թարս բուս­նեց։


Շատ եր­կր­ներ մեր­կաց­րին թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին, թե­պետ այս ան­գամ էլ նրանք փոր­ձե­ցին թուր­քա­վա­րի չք­մե­ղա­նալ գո­ռա­լով, թե Հա­յաս­տանն է նա­խա­հար­ձակ ե­ղել։ Հա­յաս­տա­նին պաշտ­պա­նող­նե­րի մեջ էա­կան էր բա­րե­կամ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի դիր­քո­րո­շու­մը։ Կար­ծես այս ան­գամ Ֆրան­սիան պատ­րաստ էր ան­գամ իր ա­րյու­նը տա­լու հա­յի ա­զա­տու­թյան հա­մար։
Բա­րե­կամ եր­կի­րը փոր­ձում էր խու­սա­նա­վել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, բայց եր­կար մանևրել կար­ծես չէր հա­ջող­վում: Հա­նուն ճշ­մար­տու­թյան, նաև պետք է ա­սել` հայ ժո­ղո­վուր­դը կռ­վի դաշ­տում զգում էր հարևան երկ­րի շուն­չը։
1988 թվա­կա­նին Լատ­վիա­յի հե­ռուս­տա­տե­սու­թյան հա­մար ֆիլմ էր նկա­րա­հան­վում «Հա­յաս­տա­նը ան­կա­խու­թյան ճա­նա­պար­հին» վեր­նագ­րով։ Տո­ղե­րիս հե­ղի­նա­կը ա­սել էր, որ­տեղ հայ ժո­ղո­վուր­դը կանգ­նել-կռ­վել է` հաղ­թել է, որ­տեղ հույ­սը դրել է ու­րի­շի վրա` նրան քարշ են տվել սպան­դա­նոց։ Այս պա­տե­րազ­մի հինգ օ­րե­րը ցույց տվե­ցին ա­սա­ծիս ողջ ճշ­մար­տու­թյու­նը։ Հն­գօ­րյա պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րից ել­նե­լով փոխ­վեց աշ­խար­հի վե­րա­բեր­մուն­քը մեր նկատ­մամբ։ Հի­րա­վի, աշ­խար­հի օ­րենքն է՝ հաշ­վի են նս­տում հաղ­թո­ղի հետ։ Ի­մա` ուժն է ծնում ի­րա­վունք: Եվ այ­սօր հաղ­թո­ղին կանգ­նեց­նե­լը առն­վազն հան­ցա­գոր­ծու­թյուն է։ Մենք չենք կա­րող թույլ տալ, որ ևս մի քա­նի տա­րի հե­տո Ա­լիևի նման վիժ­վածք­նե­րը հեր­թա­կան ան­գամ մե­զա­նից խլեն մեր հե­րոս զա­վակ­նե­րի կյան­քե­րը։ Հա­յի ա­րյու­նը այլևս ջուր չէ։ Պատ­կե­րաց­նում եմ, ե­թե լի­նեինք Ռու­սաս­տա­նի կազ­մում և բռնկ­վեր հեր­թա­կան ռուս-թուր­քա­կան պա­տե­րազմ և վեր­ջում նրանց միջև կնք­վեր հաշ­տու­թյան պայ­մա­նա­գիր, հա­վա­նա­բար, այս ան­գամ Մեղ­րին կզի­ջեին թուր­քին։ Խնդ­րում եմ եր­բեք չշ­փո­թել ռուս ժո­ղովր­դին նրա ոչ ռուս կա­ռա­վա­րող­նե­րի հետ: Հա­րյուր տա­րուց ա­վե­լի ռուս­նե­րը մեզ միշտ ծա­խել են։ Ա­մե­նաս­տոր ռուս-թուր­քա­կան գոր­ծար­քը ե­ղել է 1921 թվա­կա­նին։ Ղա­րա­բա­ղի այ­սօր­վա պա­տե­րազ­մը այդ գոր­ծար­քի հետևանքն է։ Վեր­ջերս հոդ­ված­նե­րիցս մե­կում գրել էի` Վո­լո­դյա Պու­տին, դու Լե­նի­նից խե­լոք չես։ Ե­թե Ա­թա­թուր­քը խա­բեց Լե­նի­նին, ա­պա հաս­տատ Էր­դո­ղա­նը քեզ կխա­բի։ Ես ճիշտ եմ։ Այ­սօր մի­լիար­դա­վոր դո­լար­ներ ար­ժե­ցող թուր­քա­կան խոս­քը ա­սա­ծիս վառ ա­պա­ցույցն է։


Այ­սօր Ղա­րա­բա­ղում հա­յը կռ­վում է ոչ միայն իր ան­կա­խու­թյան հա­մար։ Ղա­րա­բա­ղում մենք պաշտ­պա­նում ենք իս­լա­մա­կան Ի­րա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, կան­խում ենք Թուր­քիա­յի պան­թուր­քա­կան ծրագ­րե­րը, ո­րը հե­ռա­հար ձևով ուղղ­ված է Ռու­սաս­տա­նի, ե­թե կու­զեք, ան­գամ Չի­նաս­տա­նի դեմ։ Ռու­սա­կան այն­պի­սի քա­ղա­քա­գետ­ներ, ինչ­պի­սիք են Մար­կո­վը, Կո­րոտ­չեն­կո­նը և սրանց նման ի­դիոտ­նե­րը, ռու­սա­կան ռեալ շա­հը գի­տակ­ցե­լուց հե­ռու են։ Որ­քան էլ Ռու­սաս­տա­նը լի­նի զեն­քով հզոր, նա ա­վե­լին չի կա­րող լի­նել, քան ԽՍՀՄ-ը։ Տե­սանք՝ ինչ ե­ղավ ԽՍՀՄ-ի հետ։


Եր­կու հա­րյուր տա­րուց ա­վե­լի է, բայց ռուս պե­տա­կան գոր­ծիչ­ներն այդ­պես էլ չհաս­կա­ցան, թե Ան­դր­կով­կա­սում ով ով է։ Ինչ կա­րող ես ա­սել։ Ռու­սա­կան կարծ­րա­տի­պե­րը ջար­դե­լը դժ­վար է։ Այ­սօր­վա պա­տե­րազ­մը կրոն­նե­րի պա­տե­րազմ չէ։ Այ­սօր­վա պա­տե­րազ­մը սա­տա­նա­յի և քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի պա­տե­րազմ է, այ­սօր­վա պա­տե­րազ­մը ի­մաս­տուն Մար­գա­րեի ազ­նիվ զա­վակ­նե­րի, ո­րոնք գի­տակ­ցում են քրիս­տո­նյա հարևան­նե­րի հետ հաշտ ու խա­ղաղ ապ­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, և իս­լա­մը հա­նուն ի­րենց քա­ղա­քա­կան ստոր շա­հե­րի օգ­տա­գոր­ծող­նե­րի միջև է։ Պար­սիկ­նե­րը և ոչ միայն նրանք, Մար­գա­րեի զա­վակ­ներն են, ո­րոնց պատ­րաստ են կուլ տա­լու իս­լամ տե­ռո­րիստ­նե­րի, ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի ա­ռաջ­նորդ Էր­դո­ղանն ու նրա շնիկ­նե­րը։ Այ­սօր Ղա­րա­բա­ղում մի բուռ հայ ժո­ղո­վուր­դը կռ­վում է նաև այդ տե­ռո­րիստ­նե­րի դեմ։ Ռու­սաս­տա­նը, որ­տեղ օ­րեն­քից դուրս է հայ­տա­րար­ված իս­լա­մա­կան այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը, դժ­վա­րա­նում եմ ա­սել, ին­չու չու­նի հս­տակ դիր­քո­րո­շում։
Վլա­դի­մի՛ր Պու­տին, Ա­լիևը քեզ բա­րե­կամ չէ։
Ա­լեք­սա՛նդր Լու­կա­շեն­կո, Մեհ­րի­բա­նը գու­ցե և լավն է (ես չգի­տեմ, իմ ճա­շա­կով չէ), բայց քո ծանր օ­րե­րին հա­զա­րա­վոր հա­յեր քեզ են պաշտ­պա­նել։ Խնդ­րում եմ, գո­նե մեկ ան­գամ սափ­րիր բե­ղերդ և նրանց մի­ջով մի նա­յիր աշ­խար­հին։
Այ­սօր շատ ազ­նիվ մու­սուլ­ման­ներ մեր կող­քին են։ Իսկ դու՞։

Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ.Գ.1. Այ­սօր մենք Յա­վո­րո­վի հայտ­նի բա­նաս­տեղ­ծու­թյան խեղճ ու կրակ, թախ­ծա­լի աչ­քե­րով հա­յե­րը չենք։ Այ­սօր կռ­վի թունդ պա­հին մահն աչ­քի ա­ռաջ ա­ռած հպար­տո­րեն «Քո­չա­րի» պա­րող­ներ ենք, ո­րոնց մա­սին այն­պես վե­հո­րեն ժա­մա­նա­կին նշել է նաև Մեծ Հու­լիոս Կե­սա­րը։ Ե­թե Բեռ­լի­նում պա­րել ենք Քո­չա­րի, ու­րեմն հաս­տատ Բաք­վում էլ կպա­րենք։ Բաք­վի չգո­յու­թյու­նը և՛ ռու­սին է ձեռն­տու, և՛ Թեհ­րա­նին, և՛ այն­տեղ ապ­րող շատ-շատ ճնշ­ված ժո­ղո­վուրդ­նե­րի։

Հ. Գ.2. Ցա­վում եմ, որ այ­սօր մեր թշ­նա­մու հետ է հրեա­կան պե­տու­թյու­նը։ Որ­քան էլ ա­նըն­դու­նե­լի լի­նի հար­ցադ­րումս, բայց չեմ կա­րող չա­սել` երևի այ­սօր­վա ջհու­դի վար­քա­գիծն է պատ­ճառ ե­ղել, որ նրանք տե­սել են Հո­լո­քոս­տը։ Գու­ցե ջհուդն այդ դեպ­քում հարց­նի, իսկ հա­յի մեղ­քը ո՞րն էր, որ տե­սավ Մեծ ե­ղեռն։ Ա­սեմ, մեզ ոչն­չաց­րել են, որ­պես­զի մեր իսկ հայ­րե­նի­քում ստեղ­ծեն ի­րենց պե­տու­թյու­նը… Մեզ չեն ոչն­չաց­րել մեր ազ­գի բա­ցա­սա­կան ո­րակ­նե­րի հա­մար։ Ե­թե չեմ սխալ­վում, Էն­վերն է ա­սել, որ «հա­յե­րը հա­վա­տա­րիմ «միլ­լաթ» են, ին­չը չեմ կա­րող ա­սել հրեա­նե­րի մա­սին»։
Վեր­ջերս Facebook-ում կար­դա­ցի մի հրեա­յի խոս­քը, թե մենք՝ հրեա­ներս, միշտ քան­դող, ա­վե­րող ենք ե­ղել։
Այ­սօր հրեա­նե­րը ոչն­չաց­նում են մի ողջ ժո­ղո­վուրդ, ո­րի ա­նունն է պա­ղես­տին­ցի։ Մե՞նք ում ենք ոչն­չաց­նում։ Մենք հրեա ժո­ղովր­դի դեմ երբևէ դա­վեր չենք հյու­սել, իսկ նրա՞նք… Ղա­րա­բա­ղում մեր տար­վե­լիք հաղ­թա­նա­կը հաղ­թա­նակ է նաև սիո­նիս­տա­կան Իս­րա­յե­լի դեմ։ Ա­սել և ա­սում եմ` Իս­րա­յել պե­տու­թյու­նը եր­բեք հա­յե­րիս բա­րե­կամ չի կա­րող լի­նել։

Դիտվել է՝ 64051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ